ԿԳՄՍ մոտ ՀՅԴ-ականների ու ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել (վիդեո)

ԿԳՄՍ մոտ ՀՅԴ-ականների ու ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ բախում է տեղի ունեցել ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև։ ՀՅԴ երիտասարդները ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ էին հավաքվել և հանդիպում էին պահանջում նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Նախարարը ոստիկանների միջոցով հայտնել էր, որ հատուկ ընթացակարգ գոյություն ունի, նրանք պետք է նախարարություն դիմեն և սպասեն իրենց հերթին, հայտնում է Pastinfo.am-ը:

Երիտասարդներն էլ հայտարարել են, որ իրենք չեն սպասելու նախարարի առաջարկին։ ՀՅԴ երիտասարդները ճեղքել են նախարարության շենքի մոտ ոստիկանական պատը և փորձել են մուտք գործել ԿԳՄՍ նախարարություն, որի մուտքը, սակայն, փակ է։

Երիտասարդները վանկարկում են «Արայիկ, հեռացի՛ր»։

Ավելի վաղ ՀՅԴ երիտասարդները օրեր շարունակ նստացույց էին անում նախարարության շենքի մոտ, այնուհետև դադարեցրին նստացույցը՝ սպասելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---