ԿԳՄՍՆ մոտ ակցիայի մասնակիցները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը

ԿԳՄՍՆ մոտ ակցիայի մասնակիցները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը

PanARMENIAN.Net - ՀՅԴ երիտասարդական միության անդամները, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի առջև և պահանջում նախարարի հրաժարականը, փակել են Վազգեն Սարգսյան փողոցը:

Նրանք նշում են՝ իրենք այլևս չեն ցանկանում հանդիպել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպելու դեպքում էլ ցանկանում են միայն լսել նրա հրաժարականի տեքստը, հայտնում է Shantnews.am-ը:

Առաջիկա քայլերը ցուցարարները դեռ չեն բացահայտում, ասում են՝ առայժմ փակ են պահում Վազգեն Սարգսյան փողոցը: Ոստիկանները հինգ րոպե ժամանակ տվեցին, որ փողոցը բացեն:

Ժամանակը լրանալուց հետո ոստիկանության ծառայողներին վերջին ցուցումները տրվեցին, այն է՝ չգնալ սադրանքների, անհամաչափ ուժ չկիրառել:

Ավելի վաղ ՀՅԴ երիտասարդները օրեր շարունակ նստացույց էին անում նախարարության շենքի մոտ, այնուհետև դադարեցրին նստացույցը՝ սպասելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման:

Ընթերցեք նաև.ԿԳՄՍ մոտ ՀՅԴ-ականների ու ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել (վիդեո)

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---