Հայկ Սարգսյանը ՀՀ վերադառնալ ցանկացող չծառայածներին ֆլեշմոբ է առաջարկում

Հայկ Սարգսյանը ՀՀ վերադառնալ ցանկացող չծառայածներին ֆլեշմոբ է առաջարկում

PanARMENIAN.Net - Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող, բայց չծառայած հայերին առաջարկում է ֆլեշմոբ: Այդ մասին նա հայտնել է լրագրոցների հետ զրույցում:

Սառժրգսյանն ավելի վաղ նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է, որ այն քաղաքացիները, որոնք 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են և արտագաղթել, հնարավորություն կունենան վերադառնալ Հայաստան, բյուջե կվճարեն 10 մլն ՀՀ դրամ, որից հետո կծառայեն մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով։

Ըստ Սարգսյանի՝ նախագծի մտահղացման պատճառը արտերկրում բնակվող հայերի՝ ծառայելու ցանկությունն է եղել Հայաստանում, հայտնում է «Ա1+»-ը:

Պատգամավորը դիմեց արտերկրում բնակվող հայերին. «Սիրելի՛ հայրենակից, եթե դու ցանկանում ես վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չես կարողանում դա անել, որ քո համար քո այսօրվա ապրելակերպին հակասում է 2 տարի Հայաստանի Հանրապետությունում ծառայելը։ Եվ եթե դու նպատակահարմար ես գտնում Հայաստանի Հանրապետությունում ծառայել արագացված ընթացակարգով և վճարել օրենքով սահմանված գումարը, խնդրում եմ դրա մասին հայտնել ինձ, դրա մասին գրել ձեր սոցիալական ցանցերի էջերում և նաև առանձին ուղարկեք ինձ»։

«Ես առաջարկում եմ ֆլեշմոբ անել, և գուցե այդ քաղաքացիների թիվը այնքան քիչ լինի, որ ես էլ մտածեմ՝ նման նախաձեռնության իմաստ չկա»,- հավելել է Սարգսյանը:

«Հայաստանում շատերը ցանկանում են իրենց տղային ազատել բանակից, վաճառում են տունը և արտագաղթում են, ես ցանկանում եմ այդ արտագաղթը կանգնեցնել և ցանկանում եմ ՀՀ վերադարձնել այդ զրո զինծառայողին»,-ասել է նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը չնշեց, թե ինչպես է հնարավոր մեկ ամսում սովորել ռազմական արվեստը։ Պատգամավորը պատրաստ է նաև քննարկել օրինագծում հնարավոր փոփոխությունները։

Լրագրողների հարցին, թե արդյոք նա ծառայել է, Հայկ Սարգսյանը դրական պատասխան է տվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---