ՄԱԿ. 2010-2019 տարիներն ամենաշոգն էին մարդկության պատմության մեջ 4 դեկտեմբերի 2019 - 10:49 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի տվյալներով 2010-2019 տարիներն ամենաշոգն էին մարդկության պատմության մեջ: Այդ մասին հայտարարվել է Մադրիդում կլիմայի փոփոխությանը նվիրված խորհրդաժողովում: Անցնող տասնամյակը նշանավորվել է «անսովոր տապով, սառույցների հալոցքով և ծովի մակարդակի գլոբալ բարձրացմամբ»՝ այդ մասին հայտնել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO): Միայն 2019-ին միջին ջերմաստիճանը նախաինդուստրիալ մակարդակից բարձր է եղել 1,1 աստիճանով: Կազմակերպությունը մատնանշել է բազմաթիվ անտառային հրդեհները, տապի շրջաններն ու փոթորիկները որպես այդ ամենի պատճառ, գրում է Deutsche Welle-ն: Ըստ փորձագետների, 2019-ը, հավանաբար, ամենաշոգը կճանաչվի 1850-ից ի վեր՝ երբ սկսվել են օդի ջերմաստիճանի կանոնավոր չափումները: Սակայն տարվա վերաբերյալ համապարփակ տվյալները կամփոփվեն 2020-ի մարտին: 2019-ին մոտ 7 մլն մարդ ստիպված է եղել լքել տունը կլիմայական աղետի պատճառով՝ առավելապես, ջրհեղեղների, փոթորիկների ու երաշտի: WMO-ն զգուշացրել է, որ մինչև տարեվերջ այդ մարդկանց թիվը կարող է հասնել 22 միլիոնի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |