5 օգոստոսի 2002 - 20:58 AMT
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱ- ԵՎ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ
Թուրքիայի խորհրդարանի որոշմամբ ոչ թուրքական բնակչության կոմպակտ բնակության վայրերում թույլատրվում է ռադիո- եւ հեռուստահեռարձակումը երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզվով: Մասնավորապես, թույլատրվում է հեռուստա- եւ ռադիոհեռարձակումը հայերեն, հունարեն, քրդերեն լեզուներով եւ իվրիտով: Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայում Ցեղասպանության գաղափարի դեմ պայքարի համակարգման խորհուրդը բավարարել է այն թուրք քաղաքացիների պահանջը, որոնք ցանկանում են ուսումնասիրել հայոց լեզու: Նշենք, որ թուրք քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ընդլայնմանը վերաբերող նման բարեփոխումներ իրականացնելով, Անկարան հույս ունի, որ դրանով իսկ Եվրամիության դեկտեմբերյան վեհաժողովում կորոշվեն Թուրքիայի այդ կազմակերպությանը անդամակցելու ժամկետները: