Եվրամիությունը ողջունում է Ռուսաստանի խաղաղ նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ14 նոյեմբերի 2008 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը ողջունում է Ռուսաստանի խաղաղ նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այդ մասին Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի արդյունքներն ամփոփող ռուս-ֆրանսիական համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: «Ես այդ առիթով շնորհավորել եմ Ռուսաստանի Դաշնությանը: Պետք է ոգեշնչվել այս իրադարձությամբ, եւ նույն մոտեցումը ցուցաբերել Հարավային Օսիայի նկատմամբ»,- ավելացրել է Սարկոզին:Նա շոշափել է նաեւ Վաշինգտոնում սպասվող G20 գագաթաժողովի թեման` դրա մասնակիցներին Ռուսաստանի կատարած առաջարկները բնութագրելով որպես շատ որակյալ եւ եվրոպական առաջարկների հետ նույնացող, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |