Ադրբեջանի ՍԴ-ն օրինական է համարել Միլի մեջլիսի արձակումը

Ադրբեջանի ՍԴ-ն օրինական է համարել Միլի մեջլիսի արձակումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Սահմանադրական դատարանն օրինական է համարել Միլի մեջլիսի արձակումը և արտահերթ ընտրությունների նշանակումը: Համապատասխան որոշումն ընդունվել է պետության ղեկավարի հարցմանն ի պատասխան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սահմանադրական դատարանի որոշման մեջ ասվում է, որ մինչ նոր խորհրդարանի ձևավորումը խորհրդարանը կգործի: Ադրբեջանի Միլի մեջլիսը, սակայն, դադարեցրել է օրենսդիր գործունեությունը:

Միլի մեջլիսի աշխատակազմի ղեկավար Սաֆա Միրզոևը հայտարարել է, որ թեև խորհրդարանը կշարունակի գործել, սակայն մինչև ընտրությունները օրենքներ և որոշումներ կայացնելու նպատակով նիստեր չեն գումարվի, հայտնում է Haqqin.az-ը:

Միրզոևը նշել է նաև, որ մինչ ՍԴ որոշումը կասեցվել էին պատգամավորների արտասահմանյան այցերը: «Նոր օրենքներ կընդունի արդեն 6-րդ գումարման խորհրդարանը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---