ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպում են Մամեդյարովի հետ 4 դեկտեմբերի 2019 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Բրատիսլավայում մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Ալիևան Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է Interfax.az-ը: «Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Բրատիսլավայում հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Անդրե Շոֆերի և Ստեֆան Վիսկոնտիի հետ»,-գրել է նա: Դեկտեմբերի 4-ի երեկոյան նախատեսված է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում: Դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել էր, որադրբեջանական կողմը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների: «Խոսքը բռնի տեղահանվածների անվտանգության մասին է, որպեսզի նրանք վերադառնան հանգիստ մթնոլորտում, ոչ թե ինքնաձիգերի փողերի տակ: Ադրբեջանական բնակչությունը պետք է վերադառնա 5 շրջաններ, հետո՝ 2, հետո Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Ուստի, մենք խնդրել ենք համանախագահներին զեկույց պատրաստել և շարադրել անվտանգության այդ հարցերի իրենց տեսլականը»,-ասել է Մամեդյարովը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |