Թուրքիայում դպրոցականների են դատում ահաբեկչություն քարոզելու եւ Քրդական աշխատավորական կուսակցությանը սատարելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայում սկսվել է անչափահաս քուրդ դպրոցականների դատական հետապնդումը: Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիր քաղաքի վեց դպրոցականներ մեղադրվում են ահաբեկչություն քարոզելու եւ Քրդական աշխատավորական կուսակցությանը սատարելու մեջ: Յուրաքանչյուրին սպառնում է մինչեւ 20 տարվա բանտարկություն:



Դատական իշխանությունների ներկայացուցիչը թուրքական հեռուստաալիքներից մեկին հաղորդել է. «Մի խումբ անչափահասներ ձերբակալվել են հանրահավաքի ժամանակ Թուրքիայի հարավ-արեւելքում, հանրահավաքում ելույթ էր ունենում երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Նրանք անկարգություններ են կազմակերպել. այրել են թուրքական դրոշը, հրկիզել են տասնյակ ավտոմեքենաներ եւ վարչապետի թիկնապահների վրա պայթուցիկ նյութով շշեր են նետել»:



Ընթացիկ տարվա օգոստոսին Թուրքիայի իշխանությունները քրեական գործ էին հարուցել հինգ քուրդ դեռահասների դեմ` որպես բողոքի նշան ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կալանքում գտնվելու դեմ անհնազանդության զանգվածային ակցիա կազմակերպելու համար, որը ցմահ պատիժ է կրում թուրքական բանտում: Նրանց սպառնում է 15 տարվա ազատազրկում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---