ԱՄԷ դեսպանատուն․ Թագաժառանգը ՀՀ չէր եկել, եկել էր նրա որդին

ԱՄԷ դեսպանատուն․ Թագաժառանգը ՀՀ չէր եկել, եկել էր նրա որդին

PanARMENIAN.Net - Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը երբևէ չի այցելել Հայաստան։ Այս մասին, Տեղեկատվության ստուգման կենտրոնի հաղորդմամբ, ասել են Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատնից:

ԱՄԷ դեսպանատնից նշել են, որ 2019 թվականի ամռանը Հայաստան է ժամանել ԱՄԷ-ի նախագահի որդին` շեյխ Սուլթան բին Խալիֆա Ալ-Նահյանը, որը, սակայն, չի հանդիսանում Աբու Դաբիի թագաժառանգը։ Դեսպանությունից հայտնել են նաև, որ նախագահի որդին Հայասատան եկել է բիզնես այցով, և իրենք պաշտոնական որևէ հանդիպում չեն կազմակերպել։

Թագաժառանգի՝ Հայաստանում երբևէ չլինելու հանգամանքը հաստատել են նաև արտաքին գործերի նախարարությունից։

Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել: Պատգամավորի խոսքերով՝ վերջինս անձամբ էր խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հանդիպման կազմակերպման համար։ Պատգամավորի հայտարարությանը արձագանքել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ասելով, որ պոտենցիալ ներդրողներն իրականում տարածք են խնդրել Երևանի կենտրոնում, ինչն անհնար է մայրաքաղաքի կենտրոնի գերբեռնվածության պայմաններում: Մարությանը նշել էր, որ պաշտոնական հանդիպմանը հյուրերը հեռախոսազանգերի են պատասխանել, հետաքրքրություն չեն դրսևորել:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---