ԱԺ-ում Երևանի քաղաքապետարանին փոխանցված նվիրատվություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվել

ԱԺ-ում Երևանի քաղաքապետարանին փոխանցված նվիրատվություններն ուսումնասիրող  քննիչ հանձնաժողով է ստեղծվել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում ստեղծվել է Երևան համայնքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ քաղաքական կամք կա՝ պարզելու բոլոր կասկածները:

Հանձնաժողովի ստեղծումը ԼՀԿ խմբակցության նախաձեռնությունն է։ Քննվելու են Երևանի քաղաքապետարանին տրամադրված նվիրատվությունները:

Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հանձնաժողովը կուսումնասիրի 2018-ի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերը:

Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը կորոշվի ԱԺ հերթական նիստում:

Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել էր Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակված նվիրատուների ցուցակին, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումներին այն մասին, որ նվիրատուները քաղաքապետարանից շինթույլտվություններ են ստացել: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ եթե պարզվի, որ այս ամենն իրականություն է, ապա սա լինելու է հետհեղափոխական Հայաստանի ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկը:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնք գույք են նվիրաբերել քաղաքապետարանին և որոնց հետ կնքված են համապատասխան պայմանագրեր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---