2019-ի նոյեմբերին ուղևորահոսքը ՀՀ օդանավակայաններում 2018-ի նոյեմբերի համեմատ աճել է 9.4%-ով 5 դեկտեմբերի 2019 - 12:51 AMT PanARMENIAN.Net - 2019-ի նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 235,809 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.4 տոկոսով: 2019թ. նոյեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 10.1 տոկոսով: Եթե 2018թ. նոյեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202,915 ուղևոր, ապա 2019թ. նոյեմբերի ցուցանիշը կազմում է 223,396 ուղևոր, հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանների» մամուլի ծառայությունը: 2019-ի նոյեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12,413 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 12,627 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 1.7 տոկոս: Տարեսկզբից ՀՀ երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,931,080 մարդ, որը 11.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 15.1 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |