Սուրեն Թովմասյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավար![]() 5 դեկտեմբերի 2019 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս և գեոդեզիայի ամբիոնի վարիչ Սուրեն Թովմասյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավար: Այս մասին դեկտեմբերի 5-ին որոշվել է ՀՀ կառավարության նիստում: Թովմասյանը նշել է, որ մասնագիտական գործունեության երկարամյա փորձ ունի ոլորտում: «Վստահեցնում եմ բոլորին, որ ՀՀ քաղաքացիները կարճ ժամանակում կտեսնեն մեծ, շոշափելի փոփոխություններ կադաստրին վերաբերվող ոլորտում»,- ասել է Թովմասյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սուրեն Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել է «Կադրային բանկ»-ի միջոցով: «Խոսքը վերաբերում է այն նախաձեռնությանը, երբ ես մի քանի ամիս առաջ առաջարկել էի քաղաքացիներին, ովքեր ունեն ներուժ պետական կառավարման համակարգում իրենց ներդրումը բերելու, որոշակի էլեկտրոնային փոստ կար, ու մարդիկ իրենց տվյալներն էին ուղարկում: Այս ընթացքում բավականաչափ նշանակումներ այդ մեխանիզմով արվել են»,- ասել է Փաշինյանը: Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հրաժարական էր տվել հոկտեմբերի 18-ին՝ հայտնելով, որ իր հրաժարականն ունի միայն մասնագիտական պատճառներ՝ տարվող ոլորտային քաղաքականությամբ պայմանավորված: Պետրոսյանը նաև հայտարարել էր, որ այլևս չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը: ![]() ![]() Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է պատասխանել հարցին՝ այսինքն մեր տարածքաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջան է, թե ոչ Երրորդ նախագահի գրասենյակից հայտարարել են նաև, թե Ալիևն «իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունը» Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով Անդրադարձ է լինելու նաև եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |