ՔԿ-ն հերքում է ԱԱԾ ու ՀՔԾ պետերի գաղտնալսման գործով ձերբակալության մասին լուրերը 5 դեկտեմբերի 2019 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն հերքել է Politik.am կայքի հաղորդագրությունը՝ հայտարարելով, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: «Հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ քրեական գործով որևէ անձ չի ձերբակալվել: Politik.am-ի գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց»,-ասվում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության մեջ: Politik.am կայքն ավելի վաղ լուր է հրապարակել` «Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնասլած անձը ձերբակալվել է․ նա ՌԴ քաղաքացի է» վերտառությամբ: Կայքը, սեփական աղբյուրների վրա հղումով, գրել է. «Գաղտնալսում իրականացրած անձը ԱԱԾ կողմից ամիսներ առաջ ձերբակալվել է։ Ձերբակալվածը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ ռուս։ Այս պահին հայտնի չէ, թե ինչո՞ւ են իշխանությունները թաքուն պահում այս տեղեկատվությունը։ ԱԱԾ մամուլի կենտրոնի հետ կապ հաստատել չստացվեց և այս պահին այլ մանրամասններ մեզ հայտնի չեն»։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |