ԵԱՀԿ ղեկավար. Ղարաբաղում հակամարտության սրման իրական վտանգ կա

ԵԱՀԿ ղեկավար. Ղարաբաղում հակամարտության սրման իրական վտանգ կա

PanARMENIAN.Net - Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի ժամանակ ԵԱՀԿ ղեկավար և Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման իրական վտանգ կա:

«Երկխոսությունը շարունակվել է տարվա ընթացքում: Տարբեր հարթակների միջոցով կազմակերպությունը փորձել է ամրացնել վստհությունը, մեղմել լարվածությունն ու աջակցել երկխոսությանը: Կա ղարաբաղյան հակամարտության սրման իրական վտանգ»,-ասել է նա:

Նա հավելել է, որ չունի կախարդական բանաձև, թե ինչպես կարելի է մեկընդմիշտ լուծել բոլոր հակամարտությունները: «Բայց ես խորապես համոզված եմ, որ ԵԱՀԿ ջանքերը, ուղղված լարվածության չեզոքացմանն ու նոր երկխոսության համար կանալներ բացելուն, անգնահատելի են: Եվ ԵԱՀԿ-ն առաջին կազմակերպությունն է, որն իր աջակցությունն է հայտնում խաղաղությանն ուղղված կոնկրետ քայլերին»,-ասել է Լայչակը:

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---