Պենտագոնը հերքել է 14,000 զինծառայող Մերձավոր Արևելք ուղարկելու մասին լուրերը 5 դեկտեմբերի 2019 - 15:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ալիսա Ֆարահը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն լուրը, թե Վաշինգտոնը մտադիր է լրացուցիչ 14,000 զինծառայող գործուղել Մերձավոր Արևելք: «Հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: ԱՄՆ-ն չի դիտարկում Մերձավոր Արևելք լրացուցիչ 14,000 զինծառայող ուղարկելու հարցը»,-գրել է Ֆարահը Twitter-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների վրա հղումով, գրել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Մերձավոր Արևելքում իր ռազմական ներկայությունն ավելացնելու հարցը Իրանին հակազդելու միտումով և մտադիր է տասնյակ նավեր և 14,000 զինծառայող գործուղել այդ տարածաշրջան: Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հոկետմբերին հայտարարել էր, որ տարածաշրջանում արդեն իսկ կա ԱՄՆ 11,000 զինծառայող: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |