Ջանջուղազյան. Դեֆիցիտն այլևս բյուջետային աջակցության վարկերով չենք ֆինանսավորելու

Ջանջուղազյան. Դեֆիցիտն այլևս բյուջետային աջակցության վարկերով չենք ֆինանսավորելու

PanARMENIAN.Net - 2020 թվականի պետական բյուջեն այնպես է նախագծվել, որ դեֆիցիտն այլևս բյուջետային աջակցության վարկերով չի ֆինանսավորվելու։ Այս մասին ԱԺ-ում ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի նախագծի քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նախարարի խոսքով՝ բյուջետային աջակցության վարկերը, որպես կանոն, տրվում են ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներին:

«Այս վարկերի տրամաբանությունը կառուցված է հենքի վրա, որ երբ որոշակի բարեփոխումներ են իրականացվում երկրներում, ևդրանք կարող են հանգեցնել բյուջետային ճեղքի, դոնոր կազմակերպությունները, օրինակ՝ Համաշխարհային բանկը, հայտարարում են իրենց մտադրությունը՝ մասնակցել բարեփոխումների ծրագրին, նաև՝ դեֆիցիտի ֆինանսավորման ճանապարհով։ 2020-22 թվականի միջնաժամկետ ծախսերով այս վարկերը նախատեսված չեն, և մենք ակնկալում ենք, որ այդ փուլը մեր երկրի համար այլևս ավարտված է»,- հայտարարեց նախարարը։

Նախարարը նշել է, որ Հայաստանում 2020-ին բյուջեի նախագծով նախատեսվում է ունենալ 4.9% տնտեսական աճի ցուցանիշ, ինչը թույլ կտա ունենալ կառավարելի ռիսկեր: 2020-ին հարկային եկամուտների մասով կանխատեսվում է 1.6 տրլն դրամի չափ մուտք, որը 0.3 տոկոսային կետով բարելավում է: Ջանջուղազյանի խոսքով՝ հաջորդ տարի Հայաստանն ավելի բարձր հարկային եկամուտներ կունենա, ենթադրվում է, որ 2020-ին բյուջեի պակասուրդի 2.6% ցուցանիշ կլինի:

 Ուշագրավ
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը
«Ինժիներական ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրել 90 մլն դրամ՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության համար
Սիմոնյանի խոսքով՝ մի շարք ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն