«Ռոստելեկոմի» տարեվերջյան նոր` magicplay առաջարկը

«Ռոստելեկոմի» տարեվերջյան նոր` magicplay առաջարկը

PanARMENIAN.Net - 2020-ին ընդառաջ «Ռոստելեկոմը» ներկայացնում է նոր՝ MagicPlay փաթեթային առաջարկը։ Այն ներառում է լայնաշերտ ինտերնետի, Սմարթ հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններից օգտվելու հնարավորություններ ակնհայտ առավելություններով։

Բոլոր նրանք, ովքեր դեկտեմբերի 2-ից սկսած կբաժանորդագրվեն Տրիո MagicPlay ծառայությունների փաթեթին, 1 տարվա ընթացքում կստանան՝

• 100 Մբ/վ գերարագ Ինտերնետ,

• 100 և ավելի հետաքրքրաշարժ ու դիտարժան հեռուստաալիքներ, ինչպես նաև

• 100 ֆիլմ դիտելու հնարավորություն։

Ամանորյա առաջարկին կարող են միանալ ինչպես նոր բաժանորդները, այնպես էլ «Ռոստելեկոմի» գործող բաժանորդները՝ բարելավելով իրենց փաթեթների պայմանները։

MagicPlay առաջարկի շրջանակներում բաժանորդները հնարավորություն են ստանում ձեռք բերելու իրենց կողմից նախընտրած ևս 20 հեռուստաալիք, որոնք ներառված չեն փաթեթով տրամադրվող հեռուստաալիքների ցանկում՝ առանց հավելյալ վճարի։

«Ռոստելեկոմի» հեռուստատեսության կարևոր առավելություններից մեկն այն է, որ բաժանորդները հնարավորություն ունեն գնելու հեռուստաալիքներ անմիջապես հեռուստացույցի էկրանից՝ առանց սպասարկման սրահ այցելելու։

Ամանորյա անակնկալներից անմասն չեն մնա նաև ընկերության Լայնաշերտ ինտերնետի բաժանորդները՝ դեկտեմբերի 2-ից նրանք հնարավորություն ունեն ստանալու Ինտերնետի 3 անգամ ավելի արագություն։ Պարզապես անհրաժեշտ է միանալ Մոնո սակագնային փաթեթին 1 տարի ժամկետով կամ վերակնքել պայմանագիրը։

Անակնկալներն Ամանորի անբաժան մասն են կազմում և «Ռոստելեկոմը» շարունակում է զարմացնել իր բոլոր բաժանորդներին և նրանց, ովքեր նոր են ցանկանում օգտվել ընկերության բարձրակարգ ծառայություններից։

 Ուշագրավ
Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա
Նրանք հայտնել են, որ Ucom-ի 843 աշխատակից ազատման դիմում են գրել
Հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ
Հարավային Կորեայում գտնվող գործարանի աշխատակիցներից մեկը վարակվել է վիրուսով