Կաշառքի համար ձերբակալված փոխնախարարը ևս պարգևատրում էր ստացել![]() 5 դեկտեմբերի 2019 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է փոխնախարար Գևորգ Լոռեցյանի՝ կոռուպցիոն հավանական գործարքի մեջ ներքաշված լինելու մասին լուրին: Նախարարի խոսքով` ինքը տիրապետում է այն տեղեկությանը, որը տարածել է ԱԱԾ-ն և հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ ավելին ասել չի ցանկանում: Այն հարցին, թե այս ընթացքում պարգևատրե՞լ է արդյոք Գևորգ Լոռեցյանին, նախարարը դրական պատասխան է տվել, հայտնում է Shantnews.am-ը: Ճշտող հարցին, թե գոհ եղե՞լ է փոխնախարարից, Արայիկ Հարությունյանը ասել է, որ գնահատականներ տալ այս պահին չի ցանկանում: Դեկտեմբերի 5-ին արդեն ԱԱԾ-ն հաստատել է, որ ԿԳՄՍ փոխնախարարը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբի նախագահը ձերբակալված են: Այդ մասին Shantnews.am-ին հայտնել են ԱԱԾ լրատվական ծառայությունից: Դեկտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Արայիկ Հարությունյանի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Մրցույթներում հաղթելու դիմաց փոխնախարարն իր վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք։ ![]() ![]() Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ Նա հավաստիացրել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |