Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Երևանում դեսպանություն բացելու նախագիծը![]() 5 դեկտեմբերի 2019 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունել է արտաքին գործերի նախարարության 2020 թվականի բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար։ Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից: Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել էին երկրի իշխանություններին 2 մլն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: Մոտ 1 տարի է՝ Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն ԱԳՆ նախկին մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն է: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |