Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին. Դա նույնն է, որ Մանե Թանդիլյանն իմ դեմ ցուցմունք տա, ես բողոքեմ Նիկոլից 5 դեկտեմբերի 2019 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը զուտ իրավական գործընթաց է, իսկ քաղաքական տարր տեսնելու համար հանգամանքներ են պետք առ այն, որ այդ քրգործը շինծու է: Այս մասին, Aravot.am-ի հաղորդմամբ ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Եկեք նայենք, թե ինչ էին ասում ՀՀԿ-ականները երեկ ֆեյսբուքում: Գրառումներ եմ տեսել, որ Սերգո Կարապետյանը՝ իրանց նախարարը, ցուցմունք տվեց Սերժ Սարգսյանի դեմ, այ դուք կտեսնեք ու քննադատություն իշխանության հասցեին, որ սա քաղաքական հետապնդում է: Դա նույնն է, որ Մանե Թանդիլյանն իմ դեմ ցուցմունք տա, ես բողոքեմ Նիկոլից: Ձեր նախարարն է, թե եղել դեպքը, նման բան կա, ձեր նախարարը գործով անցնում է, ցուցմունք է տվել»,-ասել է Մարուքյանը՝ հիշեցնելով, որ ՀՀԿ-ականները երկար ժամանակ է, պնդում են, որ Սերժ Սարգսյանը պետք է կալանավորվի ու չի կալանավորվում: Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀԿ-ն կարող է միջազգային հարթակներում բարձրաձայնել Սարգսյանի կալանավորման մասին և դա կվնասի ՀՀ-ի միջազգային վարկին՝ Մարուքյանը պատասխանել է, որ ՀՀԿ-ն արդեն մի տարի է, բոլոր հնարավոր հարթակներում ասում է, որ ավտորիտար ռեժիմ է, բայց դրանից Հայաստանի դեմ որևէ խնդիր չի առաջացել: Մարուքյանի խոսքով՝ խնդիր կարող է առաջանալ Եվրոպայի խորհրդում. «Նրանք դափոններով նամակներ են ստանում այսօրվա Հայաստանի քրգործերի մասին, բայց դեռ ոչ մի բան չի եղել»,-եզրափակել է պատգամավորը: Դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվելպետությունից վատնելու եղանակով ընդհանուր առմամբ 489 մլն ՀՀ դրամ հափշտակելու համար: Սարգսյանի մեղադրանքն առնչվում է առավել թանկ գնով դիզելային վառելիքի մատակարարման հետ:Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մամուլում նշվում էր, որ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |