ԵԱՀԿ ՄԽ կոչը՝ Երևանին և Բաքվին. Բանակցել առանց արհեստական ձգձգման ու պայմանների 6 դեկտեմբերի 2019 - 11:55 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը, համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ հավատարմություն հայտնելով միջնորդությանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կոչ են արել կողմերին բովանդակային բանակցություններ վարել ըստ էության, առանց արհեստական ձգձգման կամ պայմանների: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատում բռնության հարաբերական ցածր մակարդակը շփման գծում և սահմանին և երախտագիտություն են հայտնում կողմերին սրման ռիսկերի նվազեցման նպատակով կապի ուղիղ կանալների օգտագործման համար, ինչպես պայմանավորվել էին ԱԳ նախարարները 2019-ի հունիսին Վաշինգտոնում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ: Նրանք նաև ողջունում են հումանիտար միջոցների իրականացմանն ուղղված ջանքերը, որոնք ղեկավարները քննարկել են մարտին Վիեննայում հանդիպման ժամանակ և մշակվել ԱԳ նախարարների կողմից ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպմանը՝ մասնավորապես, վերջերս տեղի ունեցած լրագրողների փոխայցերն ու կալանավորված անձանց միաժամանակյա ազատ արձակումը հունիսի 28-ին: «Նշելով, որ նման ջանքերը կարևոր դերակատարություն ունեն խաղաղ կարգավորման առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի ձևավորմանը, 3 համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում լրացուցիչ կոնկրետ մարդասիրական և անվտանգությանն ուղղված միջոցներ ձեռնարկել: Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները նաև կոչ են անում կողմերին անհետաձգելի կոնկրետ քայլեր ձեռնարկել հումանիտար և անվտանգային միջոցների վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ: Հաշվի առնելով զոհվածների հարազատների սարսափելի տառապանքները՝ կոչ ենք անում կողմերին կրկնապատկել ջանքերը՝ աջակցելով ԿԽՄԿ-ին անհետ կորած անձանց մասին տվյալների փոխանակման գործում, ինչպես այդ մասին հայտարարել են երկու ղեկավարները 2014-ին Փարիզում կայացած գագաթնաժողովում: Գնահատելով գործող նախագահի անձնական ներկայացուցչի զգալի ավանդը հրադադարի ռեժիմի պահպանման գործում, մենք նշում ենք ԵԱՀԿ դիտարկման առաքելության ընդլայնման վերաբերյալ երկխոսության վերսկսման անհրաժեշտությունը, ինչի մասին կողմերը պայմանավորվել են 2016-ին: Մենք ողջունում ենք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների, համանախագահերի հովանու ներքո, 2020-ի սկզբին կրկին հանդիպելու մտադրությունը՝ ակտիվացնելու համար բանակցությունները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային հարցերի շուրջ և աջակցել ամենաբարձր մակարդակով հետագա բանակցություններին»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կրկին անգամ հայտարարում են, որ արդար և երկարաժամկետ կարգավորումը պետք է հիմնված լինի, մասնավորապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի, տարածքային ամբողջականության, ինչպես նաև ժողովրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա՝ հղում անելով 2009թ. համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությանը ԵԱՀԿ ԱԳՆԽ Աթենքի նիստում, որը հետագայում հավանության է արժանացել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի կողմից: «Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծում են, որ ստատուս քվոն անընդունելի է և հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Ուստի, կոչ ենք անում կողմերին բովանդակային բանակցություններ վարել ըստ էության, առանց արհեստական ձգձգման կամ պայմանների: Պատվիրակությունների ղեկավարները վստահություն են հայտնում որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը շարունակում է մնալ կայուն կարգավորմանն ուղղված ջանքերի անփոխարինելի կենտրոնը: Մենք կոչ ենք անում կողմերին համագործակցել միմյանց և Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնց կհանձնարարենք շարունակել միջնորդական ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Պետդեպը վիզային սահմանափակումներ է սահմանել Վրաստանի ավելի քան 60 անձի և նրանց ընտանիքների դեմ Նշված անձինք մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խարխլմանը Երևանում սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն կանցկացվի Առաջին համերգը սեպտեմբերի 17–ին է Թումանյանի անվան զբոսայգում Վերին Լարսը սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը որոշ ժամերի չի աշխատի Մյուս բոլոր ժամերին ռուսական և վրացական անցակետերը կաշխատեն բնականոն ռեժիմով ՀՀ ՄԻՊ ինստիտուտը դասվել է սպառնալիքների ենթակա հաստատությունների թվին Զեկույցն անդրադառնում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների միջավայրի վրա ազդող մարտահրավերներին |