Վարչապետ. 2020-ին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով գերազանցելու ենք Ադրբեջանին 6 դեկտեմբերի 2019 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2019-ին մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշով առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին առաջ կանցնի Ադրբեջանից: Այս մասին 2020 թվականի բյուջեի վերջնական քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս սանդղակում Հայաստանը վերջին տասնամյակներում եղել է վերջինը։ Բայց մենք 2020-ին առաջ ենք անցնելու Ադրբեջանից։ Սա է տնտեսական հեղափոխության դրոշը, որը տանում է ՀՀ ազատ, աշխատասեր, հպարտ քաղաքացին»,- ասել է Փաշինյանը: 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ վարչապետն ամփոփել էր նաև անցնող տարվա տնտեսական վիճակագրությունը՝ նշելով, որ տնտեսական աճը 2019-ի 9 ամսվա կտրվածքով 7.5% է, և սա տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշն է: Դեկտեմբերի 6-ին ԱԺ-ն ընդունեց 2020-ի բյուջեի նախագիծը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. |