Հայտնի են 2019-ի ամենաբարձր վարձատրվող երաժիշտները

Հայտնի են 2019-ի ամենաբարձր վարձատրվող երաժիշտները

PanARMENIAN.Net - Forbes ամսագիրը կազմել է 2019-ի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանիշը։

5 տարում երկրորդ անգամ վարկանիշը գլխավորել է Թեյլոր Սվիֆթը $185 մլն ցուցանիշով։ Երգչուհին նոր գործարք է կնքել լեյբլի հետ, գովազդային պայմանագրեր, ինչպես նաև վաստակել է շրջագայության արդյունքում, գրում է Gazeta.ru-ն։

Երկրորդ տեղում Քանյե Ուեսթն է $150 միլիոնով։ Երրորդը բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանն է $110 միլիոնով։ Նրան հաջորդում են The Eagles-ը՝ $100 մլն-ով, Էլթոն Ջոնը՝ $84 մլն-ով և Jay-Z-ն ու Beyonce-ն $81 միլիոնով յուրաքանչյուրը։

Նշվում է, որ վարկանիշի առաջին տասնյակը մեկ տարում կարողացել է վաստակել ավելի քան 1 մլր դոլար, մինչև հարկերը վճարելը։ 2018-ին այդ հանրագումարը կազմել էր 886 մլն դոլար։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---