Փոխնախարար. ՀՀ չափահաս տղամարդկանց 52%-ը ծխում է 9 դեկտեմբերի 2019 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, ԱԺ-ում ներկայացնելով հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը, հայտարարել է, որ Հայաստանի ազգաբնակչության 28 տոկոսը ծխում է: Փոխնախարարը հավելել է, որ Հայաստանում ծխում է չափահաս տղամարդկանց 52 %-ը և կանանց՝ 2-3 %-ը: ԱԺ–ն քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման մասին» հարցը: Նա հիշեցրել է, որ ծխելն առաջացնում է թոքի, բերանի խոռոչի, կերակրափողի և մի շարք այլ օրգանների քաղցկեղ, սրտի կաթվածներ, և նպաստում այլ հիվանդությունների առաջացմանը: Ըստ փոխնախարարի, չծխողներից շատերն էլ ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցության՝ թե տանը, թե աշխատավայրում: Նանուշյանը նշել է, որ հղի կանանց 70 %-ն ամեն օր ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցության: Oրենսդրական բարեփոխումների արդյունքում նախատեսվում է հասարակական վայրերում ծխելու վերահսկման գործառույթը վերապահել ոստիկանությանը։ Հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծով բարձր տուգանքներ են սահմանվում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար: Մասնավորապես, հանրային վայրերում ծխելու համար տուգանքը կարող է կազմել 250 հազար դրամ, ծխել արգելող նշանը չկախելու համար՝ 100 հազար դրամ։ Աշխարհում տարեկան 7 մլն մարդ մահանում է ծխելու պատճառով, 900.000 էլ՝ պասիվ ծխելու: Թոքերի ուռուցքից մահացության դեպքերի 90%-ը պայմանավորված է ծխելով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հայաստանը ծխախոտ օգտագործողների թվով տասնմեկերորդ տեղն է զբաղեցնում աշխարհում, իսկ որոշ ամերիկյան ուսումնասիրությունների արդյունքներով ծխող բնակչության քանակով 4-րդ հորիզոնականում է: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |