Ռուսական ավիաընկերությունը Սոչի-Երևան թռիչքներ կիրականացնի

Ռուսական ավիաընկերությունը Սոչի-Երևան թռիչքներ կիրականացնի

PanARMENIAN.Net - Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը թռիչքներ կկատարի Երևան-Սոչի-Երևան չվերթով: Այդ մասին ասվում է ընկերության կայքում: Թռիչքները կմեկնարկեն դեկտեմբերի 26-ից:

«Ազիմուտը» թվթվ 3-րդ ավիաընկերությունն է, որը թռիչքներ կիրականացնի այդ չվերթով:

Երևանից ինքնաթիռը կմեկնի երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ 12:15-ին տեղական ժամանակով: Ինքնաթիռը Սոչի կժամանի 12:40-ին (Մոսկվայի ժամանակով): Հետադարձ թռիչքը կիրականացվի 13:45-ին, իսկ ժամանումը Երևան՝ 16:05-ին:

Շաբաթ օրերը թռիչքը Հայաստանից կիրականացվի 12:15-ին, ժամանումը Սոչի՝ 12:50: Թռիչքը Սոչիից 13:55-ին, ժամանումը Երևան՝ 16:05:

Նշանավորելով նոր ուղղության գործարկումը՝ «Ազիմուտ» ավիաընկերությունը հատուկ գներ է սահմանել՝ մեկ ուղղությամբ ավիատոմսը կարժենա 18 եվրո, առանց օդանավակայանի և պետական գանձումների:

«Ազիմուտ» ավիաընկերությունը Ռուսաստանի Հարավում գործող ընկերություն է, որի բազային օդանավակայանը «Պլատովն» է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---