Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել 9 դեկտեմբերի 2019 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ է հայտնել: Վերաքննիչ քրեական դատարանում Մխիթար Պապոյանը հրապարակել է այս որոշումը` այդպիսով բավարարելով մեղադրող կողմի՝ ավելի վաղ ներկայացրած միջնորդությունը, հայտնում է «Հայկական ժամանակը»: Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նախագահող դատավորին՝ մատնանշելով արտաքին այնպիսի գործոններ, որոնք, ըստ իրենց, կարող են կասկած հարուցել դատարանի անաչառության նկատմամբ: Մասնավորապես մեղադրող դատախազներից Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Պապոյանին և, հղում կատարելով «ժողովուրդ» օրաթերթում եղած հրապարակմանը, հիշեցրել՝ 2019-ի մայիսի 21-ին դատավորի աշխատակազմից հայտնել են, որ Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել: Պատճառն, ըստ հրապարակման, եղել է այն, որ 2019 թվի մայիսի 20-ին, ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում հետևյալ վերտառությամբ հրապարակում է տեղադրել. «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը»: Այս հրապարակման մեջ Գալստյանը նշում էր այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում՝ Մխիթար Պապոյանը: Վերջինս հայտնել է, որ հրապարակումն ամբողջությամբ սուտ է: Միջնորդության դեմ առարկել էր պաշտպանական կողմը՝ այն որակելով օրենսդրական անհեթեթ վրիպակներով ակնհայտ անհիմն միջնորդություն: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |