17 նոյեմբերի 2008 - 15:06 AMT
Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը չի բացառում հայ սպայի մարդասպանին Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու հնարավորությունը
«Հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու հնարավորություն կա, սակայն պաշտոնական Բուդապեշտը նման պարտավորություններ չունի: Հայ սպայի սպանության գործով դատավարությունն արդեն ավարտվել է եւ դատարանը հրապարակել է իր որոշումը»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Քինգա Գյոնցը:

Նրա խոսքերով, եթե Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու ժամանակը գա, ապա այդ հարցը մանրամասն կքննարկվի Հունգարիայում, քանի որ լուրջ մտավախություններ կան` պատիժ կկրի արդյո՞ք Ռամիլ Սաֆարովը հայրենիքում, թե ոչ:

Հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանը կացնահարվեց Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում` ՆԱՏՕ-ի անգլերեն լեզվի դասընթացների ժամանակ 2007թ. փետրվարի 19-ին: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտեց Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջիկա 30 տարիներին: 2007թ. փետրվարին Հունգարիայի Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ թողեց: