Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում չի լինի17 նոյեմբերի 2008 - 15:19 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության կողմերը ներկայումս հրադադարի ռեժիմում են գտնվում: Սակայն դա պայմանագիր չէ, եւ այդ համաձայնագիրը բավարար չէ, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունները միանգամից խաղաղության տրամադրվեն: Ճիշտ է, դա չի նշանակում, թե Մայնդորֆի հռչակագիրը ոչինչ չփոխեց»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն` հավելելով, որ հակամարտության բոլոր կողմերն ու միջնորդները գտնվում են խնդրի խաղաղ լուծման առաջին փուլում: Ըստ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի, հարկավոր է որոշել, թե որ սահմանների մասին պետք է խոսք գնա Ղարաբաղի կարգավիճակի հաստատման դեպքում: «Կան ԼՂԻՄ, ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի, եւ վերջապես, այժմյան սահմանները: Մենք պետք է ելնենք իրողությունից»,-ասել է Մերզլյակովը: Նա նաեւ նշել է, որ ոչ ոք չի ակնկալում, թե հակամարտությունը շուտափույթ լուծում կստանա: «Մինսկի խումբն աշխատում է կարգավորման ուղղությամբ 1992թ. ի վեր: Որոշակի համաձայնության գալու հնարավորություններ են եղել 1997, 1998,2001թթ. 2005թ. ի վեր մենք սահմանեցինք հիմնարար սկզբունքները, սակայն սա շատ տեւական գործընթաց է: Սկզբունքների առկայությունը դեռեւս չի նշանակում խաղաղ պայմանագրի մշակում, դրա համար տարներ կպահանջվեն»,-ասել է Մերզլյակովը: Նա հաղորդել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մոտակա հանդիպումը տեղի կունենա Հելսինկիում դեկտեմբերի 4-ին ԱԳՆԽ տարեկան գագաթնաժողովի շրջանակներում: «Մենք կաշխատենք նաեւ երկու նախագահների հանդիպման նախապատրաստման վրա, սակայն թե դա երբ կլինի, համանախագահները չգիտեն»,-նշել է ռուս դիվանագետը` հավելելով, որ բանակցային գործընթացում կարող են ոչ ցանկալի պահեր առաջանալ, որ կարող են խոչընդոտել բանակցություններին, ինչից հարկավոր է խուսափել: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |