Պապիկյան. Նոր ԱԷԿ-ի կառուցումը չի քննարկվում, գործող էներգաբլոկը կարող է աշխատել մինչև 2026-ը

Պապիկյան. Նոր ԱԷԿ-ի կառուցումը չի քննարկվում, գործող էներգաբլոկը կարող է աշխատել մինչև 2026-ը

PanARMENIAN.Net - Հայաստանը առաջիկայում նոր ատոմակայան կառուցելու հեռանկար չի քննարկում: Այս մասին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, հաղորդում է Aysor.am-ը:

«Հիմա Ռուսաստանը, Կորեան, ԱՄՆ-ն ավելի փոքր հզորությամբ ատոմակայանների պրոեկտներ ունեն, բայց դրանք դեռևս գործարկված չեն: Չեմ բացառում, որ ինչ-որ փուլում, երբ դրանք կգործարկվեն՝ Հայաստանը նման խնդիր կարող է դնել իր առաջ, բայց այս պահին այս էներգաբլոկը կարող է իր գործունեությունը շարունակել նախ մինչև 2026 թվականը, մինչդեռ հնարավոր է այն շահագործել մինչև 2036 թվականը», - ասել է նախարարը:

Նախարարը նշել է նաև, որ Ռուսաստանի կողմից համաձայնություն է ստացվել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով:

«Այս տարվա ընթացքում քննարկվում էր վարկի երկարացման խնդիրը: Այս պահին ունենք փոխհամաձայնություն և ՌԴ ֆինանսների նախարարի կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է», - ասել է նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---