5 օգոստոսի 2002 - 20:16 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐՈՎ
2002 թվականի առաջին կիսամյակի տվյալներով ԱՊՀ երկրների թվում (բացառությամբ Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի, որոնց վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել) արդյունաբերության արտադրանքի առավելագույն աճ է գրանցվել Հայաստանում` 12,1 տոկոսով 2001 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այդ մասին նշվում է ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցում, որի համաձայն արտադրանքի անկում է գրանցվել միայն Ղրղզստանում` 13,6 տոկոսով: ԱՊՀ մյուս երկրներում 2002 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է արդյունաբերական արատադրության աճ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այսպես, Ռուսաստանում արատադրությունը աճել է 3,2 տոկոսով, Ադրբեջանում` 1,5 տոկոսով, Վրաստանում` 0,1 տոկոսով: Զեկույցի համաձայն, Հայաստանը առաջ է անցել ԱՊՀ մյուս երկրներից եւ ներքին համախառն արտադրանքի աճով, որը 2002 թվականի առաջին կիսամյակում կազմել է 10,1 տոկոս: Ադրբեջանի ՆՀԱ-ն աճել է 8,4 տոկոսով, Բելառուսինը` 5 տոկոսով, Ուկրաինայինը` 4,3 տոկոսով: Ղրղզստանի ՆՀԱ-ն նվազել է 4,9 տոկոսով: