Կրակոցներ չեխական հիվանդանոցում. 6 մարդ է զոհվել

Կրակոցներ չեխական հիվանդանոցում. 6 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Չեխիայի Օստրովա քաղաքի հիվանդանոցներից մեկում հնչած կրակոցներից առնվազն 6 մարդ է զոհվել: Եվս 2-ը ծանր վիրավորվել է: Այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը չեխական ռադիոյին տված հարցազրույցում:

Սկզբից հաղորդվել էր 4 զոհի մասին:

Անհայտ անձը կրակ է բացել հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում: Ոստիկանությունը Twitter-ում հրապարակել է ենթադրյալ հանցագործի լուսանկարը՝ խնդրելով օգնել նրան ձերբակալելու գործում, ինչպես նաև առավելագույն զգուշավորություն ցուցաբերել, գրում է Deutsche Welle-ն:

Տեղի ունեցածի դրդապատճառները դեռ անհայտ են: Պատահարի վայրում ոստիկանության հատուկ նշանակության ուժեր են աշխատում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---