ԱԱԾ-ից բացի, Ոստիկանությունը ևս կկարողանա գաղտնալսել․ Օրինագիծն ընդունվել է10 դեկտեմբերի 2019 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է Ազգային անվտնագության ծառայությունից բացի հեռախոսազրույցների գաղտնալսման իրավունք տալ նաև Ոստիկանությանը։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 82 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել օրինագծին։ Դեկտեմբերի 9-ին արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, մասնավորապես, նշել էր, որ կառավարության կարծիքով՝ «հատվածական կարգավորմամբ ոստիկանությունն այսօր չի կարող ունենալ գաղտնալսման ինքնուրույն կազմակերպման հնարավորություն», փոխարենն ապագայում, հնարավոր է, միայն համալիր կարգավորումների արդյունքում, ընձեռնվի այդ հնարավորությունը: Փոխնախարարը նշել էր նաև, որ ոստիկանությունն այսօր ոչ թե զրկված է գաղտնալսելու, այլ՝ դրա ինքնուրույն կազմակերպման հնարավորությունից: Նախագիծը նախաձեռնած պատգամավորները նշել էին, որ ուժային կառույցներում պետք է լինի հակակշիռների մեխանիզմ, և կոչ էին արել գործընկերներին այնուամենայնիվ կողմ քվեարկել օրինագծին, քանի որ արդարադատության նախարարության կողմից մշակվող Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագրում համարժեք լուծումներ միրևնույն է՝ չկան։ Եթե նախագիծն ընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ, Ոստիկանությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ինքնուրույն կազմակերպման հնարավորություն կունենա: 2007 թվականից այս հնարավորությունը վերապահված է բացառապես Ազգային անվտանգության ծառայությանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |