Խորանաշատ վանքը՝ Եվրոպայի ամենավտանգված հուշարձանների ցանկում11 դեկտեմբերի 2019 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Խորանաշատ վանքն ընդգրկվել է Եվրոպայի ժառանգության ամենավտանգված հուշարձանների ցանկում: Եվրոպայում 2020թ. «Առավել վտանգված 7 օբյեկտների» նախնական ցուցակը կազմել է համաեվրոպական ասոցիացիաների Europa Nostra ֆեդերացիան: Կազմակերպությունը կազմել է 14 օբյեկտից բաղկացած ցանկ, որից ընտրվելու է 7-ը: Ցանկում Տավուշի մարզում գտնվող հայկական վանքից բացի ընդգրկվել է նաև գինու պատրաստման համար նախատեսված հին հայկական կարասը: Խորանաշատ վանքը կառուցվել է 13-րդ դարում և գտնվում է սահմանամերձ Չինարի գյուղում, որտեղ սողանքի վտանգ կա: «Եվրոպա Նոստրան» մշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվող ասոցիացիաների ֆեդերացիա է, որը համարվում է Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության պահպանման և խթանման ուղղությամբ գործող քաղաքացիական հասարակության ձայը: «Առավել վտանգված 7 օբյեկտներ» նախագիծը մեկնարկել է 2013-ի հունվարին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |