ՌԴ բռնցքամարտիկները հրաժարվել են առանց դրոշի մասնակցել 2020-ի Օլիմպիադային

ՌԴ բռնցքամարտիկները հրաժարվել են առանց դրոշի մասնակցել 2020-ի Օլիմպիադային

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականի բռնցքամարտիկները հրաժարվել են մասնակցել Տոկիոյի Օլիմպիադային առանց ազգային դրոշի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլյովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Տղաները խնդրում են դատարանով հասնել դրոշի ներքո ելույթ ունենալու իրավունքին: Հիմա պետք է տեսնել, թե ինչ քայլեր են ձեռնարկելու ՌԴ Օլիմպիական կոմիտեն և «Ռուսադան», մենք ևս կվերլուծենք այդ որոշումը վիճարկելու հնարավորությունը: Մեզ համար գլխավորն այն է, որ մեր բռնցքամարտիկները հանդես գան Ռուսաստանի դրոշի ներքո և հնչի մեր օրհներգը: Առանց դրա մասնակցելու իմաստ չկա»,-ասել է Կրեմլյովը:

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործկոմը միաձայն ընդունել է կազմակերպության կոմիտեի հորդորը՝ զրկել Ռուսաստանի հակադոպինգային գործակալությանը (Ռուսադա) Համաշխարհային հակադոպինգային կոդեքսին համապատասխանության կարգավիճակից: ՌԴ մարզիկները չեն կարողանա մասնակցել Օլիմպիադաների և աշխարհի առաջնությունների իրենց ազգային դրոշի տակ:

Այդպիսով, Ռուսաստանը 4 տարով զրկվում է աշխարհի առաջնություններ ընդունելու և դրանց անցկացման հայտեր ներկայացնելու իրավունքից: WADA-ն նաև 4-ամյա արգելք է սահմանել ՌԴ պետծառայողների, ինչպես նաև Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի և Պարալիմպիկ կոմիտեի ղեկավարության համար՝ նրանք չեն կարողանա միջազգային սպորտային միջոցառումներ այցելել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---