Թուրքիան սպառնացել է ԱՄՆ պատժամիջոցների դեպքում փակել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

Թուրքիան սպառնացել է ԱՄՆ պատժամիջոցների դեպքում փակել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել է ԱՄՆ պատժամիջոցների դեպքում փակել ՆԱՏՕ-ի ռազմաբազան:

Նա հայտարարել է այդ մասին՝ մեկնաբանելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական և դեմոկրատ սենատորների կողմից պատրաստված նախագիծը, որով նախատեսվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։

Թուրքիայի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները պայմանավորված են S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կայացած գործարքով։

Ի պատասխան ամերիկյան այդ քայլին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ դեպքում Անկարան էլ կարող է փակել Թուրքիայի Ադանա նահանգում գտնվող ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» ռազմաբազան, հայտնում է Ermenihaber.am-ը:

«Ինջիրլիք» ռազմաբազան գործում է 1955 թվականի փետրվարի 15-ից։ Ռազմաբազայի օգտագործման իրավական խնդիրները կարգավորվում են 1980 թվականի մարտի 29-ին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---