Արմեն Ավթանդիլյանը՝ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ

Արմեն Ավթանդիլյանը՝ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ

PanARMENIAN.Net - Արմեն Ավթանդիլյանը նշանակել պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.Արմեն Ավթանդիլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ»,-ասվում է հրամանագրում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---