ՌԴ-ում առաջարկում են մաքսատուրքից զերծ առցանց գնումների շեմը նվազեցնել մինչև 20 եվրո![]() 11 դեկտեմբերի 2019 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է մշակել առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի մաքսատուրքից զերծ առցանց գնումների շեմը նվազեցնելու վերաբերյալ առաջարկը: Վերջնական որոշում դեռ չկա, պարզաբանել է Մեդվեդևի մամուլի քարտուղար Օլեգ Օսիպովը, հարցը դեռ պետք է քննարկվի կառավարությունում և ԵՏՄ անդամ երկրների հետ, գրում է «Վեդոմոստին»: Այժմ ՌԴ-ում մաքսատուրքից զերծ է այն առաքանին, որի ընդհանուր արժեքը մեկ ամսում չի գերազանցում 500 եվրոն: Սակայն 2020-ին այդ շեմը կնվազի մինչև 200 եվրո: ԵՏՄ անդամ երկրները, այդ թվում Հայաստանն, արդեն համաձայնության են եկել այդ հարցի շուրջ: Սակայն ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկում է շեմն ավելի արագ նվազեցնել՝ մինչև 100 եվրո 2020-ի հուլիսից, մինչև 50 եվրո՝ 2021-ից և մինչև 20 եվրո՝ 2022-ից: ![]() ![]() Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |