Մայնդորֆի հռչակագրի ստորագրումը Ռուսաստանի դիվանագիտական հաղթանակն է

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Մայնդորֆի հռչակագրի ստորագրումը դարձավ Ռուսաստանի դիվանագիտական հաղթանակը եւ հայ դիվանագիտության միջանկյալ հաղթանակը: Այդ մասին Երեւանում «Անդրկովկաս. նոր իրողություններ, փոփոխություններ, հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովի բացմանը հայտարարել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նրա կարծիքով, Ռուսաստանը շահագրգիռ է Հարավային Կովկասում , մասնավորապես, Հայաստանում ու Ադրբեջանում իր ազդեցությունը զորացնելու մեջ: «Հռչակագիրը մեկնարկ տվեց քաղաքական բանավեճերին: Գլխավորը, ինչ կցանկանայի նշել` հռչակագրում առաջին անգամ ամրագրված է ազգերի ինքնորոշման իրավունքը, ինչը քողարկված է «միջազգային իրավունք» տերմինի տակ: Ինձ համար միանշանակ է, որ Հռչակագիրը 80 տոկոսով ձեռնատու է Հայաստանի համար»,-ասել է Աշոտյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---