Դեկտեմբերի 31-ը բանակից խուսափածների համար վերադառնալու վերջնաժամկետ է![]() 12 դեկտեմբերի 2019 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Խուսափած յուրաքանչյուր զորակոչի դիմաց գումար վճարելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատող օրենքը կգործի մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը: Կառավարությունը կողմ է քվեարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» առաջարկին: Նախարարն առաջարկում է երկարաձգել արտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 (պահեստազորի սպայական կազմի համար 35) տարին լրացած քաղաքացիների նկատմամբ օրենքի գործունեությունը մինչև տարեվերջ՝ նշելով, որ օրենքը կոնկրետ ժամանակահատվածում կոնկրետ քաղաքական և տնտեսական հիմնավորում է ունեցել, սակայն դրա գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց կամ այն խթանելու հանգամանք: «Արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքով կարգավորվող հարաբերությունների և դրանում սահմանված ժամկետների պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետև 27 տարին լրանալուց հետո վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական պատասխանատվությունից»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ սա իրավահավասարության ապահովման սահմանդրական սկզբունքի տեսանկյունից արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած քաղաքացիների նկատմամբ: Նախարարի խոսքով՝ փաստացի խոսքը մինչև 1992-ի մարտի 1-ը ծնված քաղաքացիների մասին է, որոնք 2010 թվականին խուսափել են ծառայությունից: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կիրառելի է դառնալու մոտ 3000 քաղաքացու համար, 27 տարին լրացածներն, ովքեր օգտվել են օրենքից մոտ 22,000-ն են: ![]() ![]() «Մենք ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունն ընձեռվի»,–ասել է նա «Սա այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը»,–ասել է նա «Նա նաև իր աչքերով է ուզում տեսնել, թե ինչ է կատարվում, որ զեկուցի ԱՄՆ նախագահին»,– ասել է Հովհաննիսյանը Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |