
Գլխավոր դատախազության կազմում ստեղծվելու է նոր մարմին, որը զբաղվելու է ապօրինի ծագմամաբ գույքի բռնագանձմամբ: Կառավարությունը հավանություն է տվել արդարադատության նախարարության ներկայացրած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագծին ու հարակից օրենքների փոփոխությունների փաթեթին։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ հանցագործության դեպք, ազդակներ պետք է լինեն, ինչից հետո միայն իրավապահները կարող են հետաքրքվել պաշտոնատար անձի գույքի ծագմամաբ:
Ի սկզբանե օրինագծի համար վաղեմության ժամկետ էր ընտրվել 10 տարին, սակայն, վարչապետի պնդմամբ վաղեմության ժամկետ սահմանվեց 1991 թվականը։
Ըստ օրենքի՝ ապօրինի է համարվում այն գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Գույքը կարող է բռնագանձվել, եթե կա դատարանի վճիռ, իսկ դատարանում որպես պատասխանող հանդես է գալիս այն անձը, որը համարվում է ենթադրյալ ապօրինի գույքի սեփականատերը, որը դատարանում հանդես է գալու որպես պատասխանող։ Բռնագանձվող գույքը կարող է կա՛մ լինել հօգուտ Հայաստանի կամ այդպիսի գույքի նկատմամբ հիմնավոր պահանջ ունեցող այլ պետության։