Մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ է հայտարարվում12 դեկտեմբերի 2019 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ պահեստազորի բժշկական կազմի մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ է հայտարարվում։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Զորակոչն իրականացվելու է 2019-ի դեկտեմբերի 20-ից մինչև 2020-ի հունվարի 20-ը ներառյալ։ Նախարարը հայտնել է, որ զորակոչվելու է մինչև 74 բժիշկ մասնագետներ՝ հավելելով, որ նեղ մասնագետների պակաս է նկատվում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին նշել է, որ զորակոչվելու են մարզային կլինիկաներում աշխատող մասնագետներ, որոնք իրենց հիվանդանոցներում միակն են։ «Խոսքն անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մասին է։ Խնդրելու ենք, որ հնարավորության դեպքում, նրանց թույլ տալ ծառայել աշխատավայրին մոտ զորամասերում՝ անհրաժեշտության դեպքում հիվանդանոցներում ևս աշխատանք կատարելու համար»։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր |