Խոշտանգումները կանխելու համար ոստիկանությունում տեսախցիկներ կդրվեն

Խոշտանգումները կանխելու համար ոստիկանությունում տեսախցիկներ կդրվեն

PanARMENIAN.Net - 3 տարվա ընթացքում ոստիկանության բաժինների մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների համար օգտագործվող սենյակները կապահովվեն տեսախցիկներով։

Ազգային ժողովը դեկտեմբերի 12-ի նիստում ընդունել է ոստիկանության ներկայացրած նախագիծ, որով նախատեսվում է կանխել խոշտանգումները ոստիկանության բաժիններում։

Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը հայտնել է որ այս տարվա ընթացքում նախատեսում են այդպիսի տեսախցիկներ տեղադրել Երևանի 11 բաժիններում։

«Իմ քայլի» պատգամավորներից Սերգեյ Ատոմյանը, որը նախկին քննիչ է, նախագծի քննարկման ժամանակ նշել է, թե ցանկության դեպքում մարդուն կարելի է խոշտանգել այլ տեղում և հետո բերել հարցաքննության սենյակ։

Փոխոստիկանապետ Եսայանն արձագանքել է, որ իրենք փորձում են սահմանափակել դրա հնարավորությունը։

Ազգային ժողովի երեք խմբակցությունների կողմ ձայներով նախագիծն ընդունվեց առաջին ընթերցումով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---