Կոնստանտին Զատուլին. Վաղ թե ուշ Ղարաբաղը ճանաչվելու է անկախ պետություն18 նոյեմբերի 2008 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության ոչ մի կարգավորում չի լինի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքերով, Մայնդորֆյան հռչակագիրը ունիկալ փաստաթուղթ է, բայց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի ստորագրությունն այնտեղ դեռեւս հնարավոր չէ: «Կարեւորն այն է, որ, վերջապես, արձանագրված է` ղարաբաղյան հակամարտության ոչ մի ռազմական կարգավորում հնարավոր չի: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, ինչպես եւ հայկական հասարակության տրամադրություններին այն հարցի շուրջ, որ Ռուսաստանը «կհանձնի Ղարաբաղը, կմատնի Հայաստանին», ապա ես դրանք ոչ տեղին եմ համարում: Ռուսաստանը չի կարող հանձնել այն, ինչը չի պատկանում իրեն, եւ չի կարող ճնշել Հայաստանին կամ Ղարաբաղին: Տարօրինակ է, որ նման հայտարարություններ են հնչում»,- ընդգծել է Զատուլինը:Նա նաեւ ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, «նույնպես եւ պատրաստ չէ Հայաստանը»: «Բայց կարելի է որքան ուզես չճանաչել դե-յուրե կայացած պետությունը, վաղ թե ուշ դա պետք է արվի: 17 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը ողջ աշխարհին ցույց տվեց, որ նա դինամիկ կերպով զարգացող, ժողովրդավարական երկիր է` ի տարբերություն, ասենք, Ադրբեջանի: Նույնպես եւ ոչ ոք աշխարհում չի կարող ասել, որ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը երկրորդական է, ոչ ոք իրավունք չունի արհամարելու ժողովրդի կամքը: Ես պարզապես համոզված եմ, որ վաղ թե ուշ Ղարաբաղը ճանաչվելու է որպես անկախ պետություն»,- ասել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրենը: Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |