Կարեն Կարապետյանը՝ ՌԴ Փորձագիտական խորհրդի նախագահության անդամ![]() 13 դեկտեմբերի 2019 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ կառավարությանը կից Փորձագիտական խորհրդի նախագահության անդամ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է նախագահության կազմը: Փորձագիտական խորհրդի նախագահության աշխատանքը կհամակարգի ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը: Կարեն Կարապետյանից բացի, նախագահության անդամ են նշանակվել ՌԴ կառավարության 3 նախկին նախագահներ՝ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը և Միխայիլ Ֆրադկովը, հայտնում է Interfax.ru-ն: Փորձագիտական խորհրդի նախագահության կազմում է նաև «Էրմիտաժի» ղեկավար Միխայիլ Պիոտրովսկին և գիտական ու մշակութային շրջանակների այլ ներկայացուցիչներ: Փորձագիտական խորհրդի նախագահությունը նոր մարմին է, այն ձևավորվել է 2019-ի հոկտեմբերի 31-ին: Անդամները 15-ն են: Դա մշտական գործող մարմին է, որը ձևավորելու է Փորձագիտական խորհրդի դիրքորոշումը ռազմավարական հարցերում: Կարեն Կարապետյանը նաև «Գազպրոմբանկի» վարչության խորհրդական է և «Զառուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ: ![]() ![]()
Ցուցարարները ակցիային են մասնակցել Հայաստանի դրոշով և պաստառներով
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |