Մամեդյարով. Հայկական կողմը ԼՂ բանակցություններում «Լավրովի պլանն» է ներկայացրել

Մամեդյարով. Հայկական կողմը ԼՂ բանակցություններում «Լավրովի պլանն» է ներկայացրել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա՝ հավելելով, որ հայ պաշտոնակցի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ և իրական պահեր»:

Նա ասել է, թե բանակցությունների ընթացքում հայկական կողմը տարբեր փաստաթղթեր է առաջ քաշել, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր:

«Լավրովի պլանը» դա մոտ 2 տարի առաջ Մոսկվայում տեղի ունեցած սերտ բանակցությունների արդյունք է, բայց միևնույն է այն հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա: Կա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2019-ի մարտի 9-ի հայտարարությունը, որտեղ ներկայացված է միջնորդների տեսլականը բանակցություններում առաջ շարժվելու վերաբերյալ: Էությունը շատ պարզ է՝ փուլայնություն: Առաջին փուլում դուրս են բերվում զորքերը, ադրբեջանական բնակչությունը վերադառնում է, դրան հաջորդում է անվտանգության ապահովումն ու կոմունիկացիաների կարգավորումը: Ուստի մեր առաջարկը հայկական կողմին կարելի է բնութագրել որպես «խաղաղություն բարգավաճման հեռանկարով»,-ասել է ադրբեջանցի նախարարը:

Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը խնդրել է համանախագահներին զեկույց պատրաստել անվտանգության հարցի վերաբերյալ: «Մենք առարկայորեն քննարկել ենք այդ հարցը: Հայաստանի համար, ըստ իրենց ԱԳ նախարարի, կարևոր են կարգավիճակն ու անվտանգությունը: Ինչ է կարգավիճակը հասկանալի է, իսկ ի՞նչ է անվտանգությունը: Համանախագահներն էլ են ուզում այդ պահը հասկանալ: Պետք է անվտանգության բանաձև լինի, երբ ադրբեջանական բնակչությունը վերադառնա ազատագրված տարածքներ: Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են և նրանց անվտանգությունը կապահովվի ամբողջ ծավալով: Բայց դա մեր ընկալումն է, իսկ ինչպիսի՞ն է հայերինը»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Ավելի վաղ Երևանում, անդրադառնալով ԼՂՀ կարգավորման հարցին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածության հասնել չի ստացվի:«Բոլորին հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության որևէ համաձայնագիր կնքելն անհնար է: Հայաստանն այն պարզապես չի ստորագրի: Ուզում եմ նշել, թե մեր հանդիպման ընթացքում ինչ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրերց իր հանրային ելույթը, որտեղ նշել էր, որ վերջնական համաձայնագիրը պետք է հաշվի առնի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հետաքրքրությունները: Սրա հետ դժվար է վիճել»,- նշել է Լավրովը:

 Ուշագրավ
«Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա
Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում
ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան
Ըատ նրա, Արցախի բնակչության անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի Պաշտպանության բանակը