Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևի ընդունումը, ինչը կարող է կարևորագույն և գործնական նշանակություն ունենալ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում։

«Շնորհավորում և խորապես շնորհակալ ենք Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և Ամերիկայի հայկական համագումարին կատարած ահռելի աշխատանքի համար՝ ի շահ հայ ժողովրդի և պատմական արդարության վերականգնման»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է նախարարության ֆեյսբուքյան էջում:

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն:

Հոկտեմբերի վերջին Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։ Սակայն Սենատում բանաձևը վետոյի էր հանդիպել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---