Առերևույթ 20 մլն դրամի վատնում՝ մանկապատանեկան մարզադպրոցում. Քրգործ կա13 դեկտեմբերի 2019 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Առերևույթ 20 մլն դրամի վատնում է հայտնաբերվել մանկապատանեկան մարզադպրոցում, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Շիրակի մարզային վարչության կողմից օպերատիվ տեղեկությունների իրացմամբ տվյալներ են ստացվել Գյումրիի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող՝ «Ա.Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում փաստացի աշխատանքի չհաճախած աշխատակիցների աշխատավարձերի գումարների յուրացման վերաբերյալ: ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Ա.Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով 2008 թ. մինչև 2019 թ. ընկած ժամանակահատվածում կատարել է դպրոցի իրեն վստահված միջոցների առանձնապես խոշոր չափի՝ մոտ 20.000.000 դրամ գումարի վատնում։ Մասնավորապես, նրա կողմից այդ ժամանակահատվածում որպես մարզիչներ են հրամանագրցվել 5 անձինք, որպես պահակ՝ 2 անձինք, ովքեր պարբերաբար աշխատանքի չեն հաճախել, տևական ժամանակով անձնական նպատակներով բացակայել են ՀՀ-ից: Չնայած այդ հանգամանքին՝ տնօրենի ստորագրությամբ աշխատավարձերի վճարման տեղեկագրում կեղծ տվյալների ներառմամբ հաստատվել է այդ ժամանակահատվածներում նշված անձանց կողմից աշխատանքի հաճախելու փաստը, նրանց բացակայության ընթացքում վերջինների անվամբ հաշվարկվել և դուրս են գրվել ընդհանուրը՝ շուրջ 20.000.000 դրամ գումարներ, որոնք նրանք ստացել և տնօրինել են։ Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներ և բոլոր հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |