ԱԳՆ խոսնակ. Առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ինքնորոշման անվտանգությունը, ընդունելի չեն ՀՀ-ի համար13 դեկտեմբերի 2019 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մամուլի ասուլիսում անդրադառնալով արցախյան հակամարտության վերաբերյալ ՀՀ դիրքորոշմանը, ասել է, որ այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման անվտանգությունը, չեն կարող ընդունելի լինել ՀՀ-ի համար: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ արցախյան հակամարտության առումով ՀՀ դիրքորոշումը հստակ ներկայացված է և նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ հայկական կողմի նպատակը Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրականացումն է, հայտնում է Shantnews.am-ը: «Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման»,- ասել է Աննա Նաղդալյանը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է նաև, որ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական կողմի համար վստահության ամրապնդման և ռիսկերի նվազեցման քայլերը առաջնային են: Նա հավելել է, որ դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը այդ առումով կարևոր քայլ էր, և ունենք ռիսկերի ավելի նվազ մակարդակ: Աննա Նաղդալյանն ասել է, որ այսօր կան գործի դրված որոշ մեխանիզմներ, որոնք աշխատում են: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե բանակցությունների ընթացքում հայկական կողմը տարբեր փաստաթղթեր է առաջ քաշել, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր: Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը խնդրել է համանախագահներին զեկույց պատրաստել անվտանգության հարցի վերաբերյալ: «Մենք առարկայորեն քննարկել ենք այդ հարցը: Հայաստանի համար, ըստ իրենց ԱԳ նախարարի, կարևոր են կարգավիճակն ու անվտանգությունը: Ինչ է կարգավիճակը հասկանալի է, իսկ ի՞նչ է անվտանգությունը: Համանախագահներն էլ են ուզում այդ պահը հասկանալ: Պետք է անվտանգության բանաձև լինի, երբ ադրբեջանական բնակչությունը վերադառնա ազատագրված տարածքներ: Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են և նրանց անվտանգությունը կապահովվի ամբողջ ծավալով: Բայց դա մեր ընկալումն է, իսկ ինչպիսի՞ն է հայերինը»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |