ԱԳՆ. Ներկա փուլում բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա13 դեկտեմբերի 2019 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մամուլի ասուլիսում անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հարցազրույցին, հայտարարել է, որ ներկա փուլում ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմում հայտնվել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր: «Ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում: Չէի ցանկանա համարել, որ իրենց կողմից կար տեխնիկական վրիպակ, որովհետև անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը»,-ասել է Աննա Նաղդալյանը, հայտնում է Aysor.am-ը։ Մամեդյարովը հարցազրույցում ասել է. «Լավրովի պլանը» դա մոտ 2 տարի առաջ Մոսկվայում տեղի ունեցած սերտ բանակցությունների արդյունք է, բայց միևնույն է այն հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա: Կա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2019-ի մարտի 9-ի հայտարարությունը, որտեղ ներկայացված է միջնորդների տեսլականը բանակցություններում առաջ շարժվելու վերաբերյալ: Էությունը շատ պարզ է՝ փուլայնություն: Առաջին փուլում դուրս են բերվում զորքերը, ադրբեջանական բնակչությունը վերադառնում է, դրան հաջորդում է անվտանգության ապահովումն ու կոմունիկացիաների կարգավորումը: Ուստի մեր առաջարկը հայկական կողմին կարելի է բնութագրել որպես «խաղաղություն բարգավաճման հեռանկարով»,-ասել է ադրբեջանցի նախարարը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» | Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի Քննարկվել է ՀՀ և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին Բաքուն մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սեպտեմբերի 23–ի ագրեսիայից՝ հայկական կողմի զոհերը գնահատելով 310 մարդ Նշվում է, որ ստորաբաժանումնեը տեղաշարժվել են փոքր խմբերով, ինչն ապահովել է արագ ներթափանցում |